2369 դիտում
20:15 30-09-2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանեց Հայաստան
Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Oդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում. նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ռոհանին հոկտեմբերի 1-ին Երևանում ներկա կլինի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով: Նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն ևս ներկա կլինի՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:
Նմանատիպ նյութեր
4307 դիտում
16:38 19-12-2016
Հայաստան կժամանի Իրանի Նախագահ Հասան Ռոհանին
4224 դիտում
11:31 19-05-2017
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին և նախագահ Հասան Ռոհանին քվեարկել են նախագահի ընտրություններում
2531 դիտում
14:10 21-02-2020
Նախագահ Հասան Ռոհանին քվեարկել է Իրանի խորհրդարանական ընտրություններում
Այս բաժնից
448 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
865 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում