211652_close_icon
views-count2606 դիտում article-date 14:10 21-02-2020

Նախագահ Հասան Ռոհանին քվեարկել է Իրանի խորհրդարանական ընտրություններում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին քվեարկել է երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններում, այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։ Տեղի ոստիկանությունը հայտնում է ընտրական տեղամասերից շատերում գոյացած հերթերի մասին. «Մեր ստացած հաշվետվությունների համաձայն, երկրի ընտրական տեղամասերից շատերում երկար հերթեր են առաջացել»,-Թեհրանի ոստիկանապետ Հոսեյն Ռահիմիի խոսքը մեջբերել է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը: Ավելի վաղ ընտրություններում քվեարկել է Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին, նշելով, որ ցանկացած իրանցի, ում համար կարևոր են երկրի ազգային շահերը, կմասնակցի ընտրական գործընթացին: 290 պատգամավորական տեղերի համար պայքարում է ավելի քան 7 հազար մարդ։ Բացի այդ, զուգահեռաբար ընթանում են Փորձագետների խորհրդի միջանկյալ ընտրությունները, մարմին, որն օժտված է Իրանի գերագույն ղեկավարին ընտրելու իրավունքով:

Նմանատիպ նյութեր