5712 դիտում
10:25 01-10-2019
Եթե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակի վատանալ, ամբողջ պատասխանատվությունը կմնա Արսեն Թորոսյանի վրա. պաշտպան․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, ասել էր, որ մահվան սպառնալիք չկա, ինչպես շատերն այդ մասին ասում են։
«Մանվել Գրիգորյանի վիճակը գնահատում ենք կայուն, անհանգստանալու հրատապ ոչինչ չկա։ Ուզում եմ միանգամից պատասխանել այն մեղադրանքներին, երբ ասում են, թե Գրիգորյանին «սպանում» են, նման բան չկա, ամեն ինչ արվում է՝ անկախ մարդու կարգավիճակից։ Մահվան սպառնալիք չկա, սակայն կան խրոնիկական բազմաթիվ հիվանդություններ, ինչպես շատ քաղաքացիների մոտ, որոնք իրենց բուժումը ստանում են ստացիոնար կամ տնային պայմաններում։ Կոնկրետ Մանվել Գրիգորյանի դեպքում բուժումը ստացիոնար է, քանի որ դրա անհրաժեշտությունը կա, մասնագետների թիմ է աշխատում, այդ թվում՝ իրենց կողմից հրավիրված։ Փորձաքննության մասով էլ, կարծեմ, հիմա սպասում ենք իրենց կողմից առաջարկված ֆրանսիացի բժշկի ժամանմանը, որպեսզի վերջնական եզրակացություն տանք»,- նշել էր առողջապահության նախարարը։
«168 ժամ»-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Արսեն Թորոսյանը ճիշտ է, երբ ասում է, որ ամեն ինչ գտնվում է իր անմիջական վերահսկողության տակ։
«Հունիսին Արսեն Թորոսյանի հրամանով ստեղծվեց հանձնաժողով, հետազոտեցին Գրիգորյանի հիվանդությունները և բարձրաձայնեցին, որ նրա առողջական վիճակը ծանր է։ Այլ բժշկական կենտրոններում հետազոտվելուց հետո, կրկին բարձրաձայնեցին, որ նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ, նաև առողջական վիճակում գրանցեցին բացասական դինամիկա։ Երբ փաստաբանները բարձրաձայնում են և ասում, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, հիմք են ընդունում բժիշկների ասածը»,- շեշտեց նա։
Փաստաբանի խոսքով՝ այս ընթացքում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որին իրենք դեմ են եղել, քանի որ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի հեղինակավոր կարծիքը բավարար էր։
«Որոշ բժիշկներ նաև բարձրաձայնեցին, որ խափանում կալանավորումը դժվարացնում է, որպեսզի Մանվել Գրիգորյանի բուժումը լինի ավելի ինտենսիվ։ Ինչևէ, ստեղծվեց այդ միջգերատեսչական հանձնաժողովը, որից հետո այնտեղ ներգրավված բժիշկները հետազոտեցին Գրիգորյանին և բարձրաձայնեցին, որ հիվանդությունների բացասական դինամիկան ակնհայտ է։ Դրա մասին մենք այժմ էլ բարձրաձայնում ենք, քիչ է, որ Գրիգորյանը գտնվում է ամենահեղինակավոր հիվանդանոցում, Աստված ոչ անի, եթե բացասական դինամիկայի հետ խնդիրներ ծագեն՝ քիչ է լինելու, որ ասեն, թե նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եթե այդ հիվանդանոցում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի բացասական դինամիկան շարունակվի, ամբողջ պատասխանատվությունը մնալու է առողջապահության նախարարի վրա»,- հավելեց փաստաբանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
33563 դիտում
19:28 14-11-2020
Արսեն Մկրտչյան. Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, ամենավատ բանին արդեն պատրաստ ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ, 168.am
31068 դիտում
09:25 11-07-2018
Կա ոչ արդար մոտեցում. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը օր օրի վատանում է. «Ժամանակ»
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին