211652_close_icon
views-count127534 դիտում article-date 21:54 02-10-2019

Արտակարգ դեպք Երևանում. 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ կսօրին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 ամսական տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի ծնողները, որոնց ինքնությունը այս պահին չենք հրապարակում, բնակվոմ են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Ամուսինները երեխային տարել են պատվաստման ու 2 օր անց երեխան սկսել է ուժեղ ջերմել։ 4-րդ օրը երեխային տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ ոչ մի դրական տեղաշարժ երեխայի առողջության ուղղությամբ չի եղել։ Այնուհետև ծնողները, տեսնելով, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում բարձիթողի վիճակ է երեխայի առողջական խնդիրները լուծելու հարցում, իրենց ուժերով երեխային տեղափոխել են Արաբկիր բժշկական կենտրոն։ Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, դեռևս ախտորոշում չկա։ Երեխայի ծնողը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էր. ««Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխաների 90 տոկոսը նույն խնդիրով են ու առաջին նշանը՝ բարձր ջերմություն, թոքերում և կրծքավանդակում՝ հեղուկ և այտուցում է լինում։ Կան դեպքեր, որ երիկամները չեն գործում։ 9 ամսական տղայի ծնողները ուզում են հասկանալ, թե ինչու է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գովաբանված դեղով պատվաստում անելուց հետո իրենց երեխան այս օրն ընկել ու ոչ միայն իրենց, այլ նաև շատերի»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ առողջապահության նախարարությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Արաբկիր բժշկական կենտրոնները խնդրի վերաբերյալ պարզաբանում կներկայացնեն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր