211652_close_icon
views-count2189 դիտում article-date 09:24 03-10-2019

Աջակցություն ներգաղթյալ հայերին. 38 անձի 6 ամսով կտրվի 60 հազարական դրամ․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Հայաստան վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի նախագիծը: Այս ծրագրով նախատեսվում է աջակցություն ցույց տալ ԵՄ-ից, ԱՄՆ-ից և ՌԴ-ից հարկադրաբար Հայաստան վերադարձող քաղաքացիներին, որոնց թիվը, ըստ նախագծի, տարեկան կազմում է 300 մարդ: Ծրագրով նախատեսվում է, որ բացի առողջապահական, հոգեբանական օգնությունից, 38 անձի գումար կտրամադրվի բնակարան վարձակալելու համար: Նման աջակցությունը կտրվի 6 ամիս ժամկետով ամսական 60 հազար դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր