1007 դիտում
12:43 17-11-2022
Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին կտրվի 500-հազարական դրամ աջակցություն
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:
Խոսքը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրելու մասին է, քանի որ նրանք գտնվելու են ժամանակավոր անաշխատունակության կարգավիճակում եւ որպես հետևանք կանգնած են կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկի առաջ։
Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին կդրամադրվի սոցիալական աջակցություն՝ 500 000 դրամի չափով:
Միջոցառման իրականացման նամար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 146.5 մլն դրամ՝ թվով 293 շահառուների սոցիալական աջակցություն տրամադրելու համար (293x500.000=146.500.000 դրամ):

Նմանատիպ նյութեր
910 դիտում
14:30 13-04-2023
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած 67 անձանց կտրվի 500-հազարական դրամ օգնություն
1001 դիտում
10:48 18-11-2022
500 հազար դրամ միանվագ աջակցություն՝ սեպտեմբերի 13-ից ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին
2255 դիտում
09:24 03-10-2019
Աջակցություն ներգաղթյալ հայերին. 38 անձի 6 ամսով կտրվի 60 հազարական դրամ․ «Ժամանակ»
Այս բաժնից
613 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
685 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
733 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից