1974 դիտում
14:06 03-10-2019
Հաստատվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը. կլինի միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե
Կառավարությունն այսօր ընդունեց «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Այսպիսով, ըստ հիմնավորման՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ Կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործման նպատակով հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է լինելու պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանը և զարգացմանը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորմանը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների հնարավորինս նվազեցման, թափանցիկության և մասնակցայնության գործիքների շարունակական ներդրմանը, կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետության բարձրացմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող գործուն կառուցակարգերի ներդրմանը:
Ռազմավարությամբ հատուկ անդրադարձ է կատարվում հակակոռուպցիոն կրթությանը և իրազեկման միջոցով կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի սերմանմանը:
Վարչապետը, արձագանքելով քննադատություններին, թե այս նախագծով թուլացնում են Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, նշեց, որ ճիշտ հակառակը՝ ուժեղացնելու են: «Մենք հասկացանք, որ մեծ ալերգիաներ է առաջացնում վեթինգ բառը, որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրը ուրիշ լինի: Մենք ասում ենք, որ պաշտոնատար անձի բարեվարքությունն ստուգելու գործուն մեխանիզմներ պետք է լինեն և մենք դրանք քայլ առ քայլ ստեղծում ենք»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, որ այս նախագծով միանշանակ ԱԱԾ-ն դառնալու է շատ ավելի ուժեղ կառույց, լուրջ խորքային, բովանդակային գործառույթներով: «Ազգային անվտանգությունը պետք է լինի ժողովրդի անվտանգության ողնաշարը: Այս նախագծով ԱԱԾ-ն շատ լուրջ ուժեղանալու է և շատ ավելի կարևոր լծակներ է ունենալու սպառնալիքները կանխարգելելու համար»,- ասաց նա և նշեց, որ նույն խնդիրը դրվում է Ոստիկանության համար, ոստիկանությունը նույնպես ուժեղանալու է՝ հանրային անտանգությունը ապահովելու իմաստով:
Նմանատիպ նյութեր
2437 դիտում
15:28 05-12-2019
Հաստատվեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը. այսօր գործազուրկ է ՀՀ քաղաքացիների 20 տոկոսը
25995 դիտում
13:56 23-04-2020
Հաստատվեց ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը. ստեղծվում է ՆԳՆ. արժեքը՝ 16,3 մլրդ դրամ
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան