211652_close_icon
views-count1640 դիտում article-date 18:32 03-10-2019

Անուշ Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի կանանց ԱԱ-ում

Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 3-ին մեկնարկել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը: Հայաստանը մրցավայր է մեկնել 3 ներկայացուցիչով: Մրցումային հենց առաջին օրը ռինգ է դուրս եկել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոնը 3:2 հաշվով հաղթել է ամերիկացի Հեւեն Գարսիային և դուրս եկել 1/8 եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Անուշ Գրիգորյանից բացի մրցաշարին մասնակցում են նաև 54 կգ քաշային Անահիտ Հարոյաննն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Նմանատիպ նյութեր