211652_close_icon
views-count1966 դիտում article-date 22:42 17-04-2014

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Անուշ Գրիգորյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց իր մրցակցուհու նկատմամբ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը: Այսօր՝ ապրիլի 17-ին ռինգ դուրս եկան մեր երեք ներկայացուցիչները: Իր առաջին մենամարտում գեղեցիկ հաղթանակ տոնեց մեր միակ իգական սեռի ներկայացուցիչը՝ Անուշ Գրիգորյանը, ով առավելության հասավ Ավստրիալիան ներկայացնող Տրավերս Տիֆֆանիի նկատմամբ: Ցավոք մեր մյուս բռնցքամարտիկները չկարողացան իրենց մենամարտերը ավարտեն հաղթանակով: 91 կգ քաշային կարգում հանդես եկող Սերյոժա Հակոբյանը հավասար պայքարում զիջեց թուրք Մուհամեդ Այդիին, իսկ իր առաջին մենամարտը հաղթանակով ավարտած Արսեն Պողոսյանը պարտվեց Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարին: Վաղը՝ ապրիլի 18-ին ասպարեզ դուրս կգա 75 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Պետրոսյանը, ով կմենամարտի ադրբեջանցի Շամիլ Ալիևի հետ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր