Շենգավիթի ոստիկանները փայտանյութով բարձված բեռնատար են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 3-ին, ժամը 9․45-ին, Շենգավիթի ոստիկանները Շիրակի փողոցից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման են ենթարկել Աղավնաձոր գյուղի 44-ամյա մի բնակչի՝ հատած ծառի կոճղերով բարձված «ԳԱԶ-53» բեռնատարով հանդերձ։ Ուղևոր 64-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ կտրել է Աղավնաձոր գյուղի իր հողամասի ուռենին և խնդրել ազգականին՝ փայտանյութը տեղափոխել Երևան։
Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]