211652_close_icon
views-count11276 դիտում article-date 23:55 05-10-2019

Ուգո Լյորիսը ԱՊԼ-ի խաղում սարսափելի վնասվածք է ստացել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՊԼ-ի 8-րդ տուրում «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը «Բրայթոնի» հետ խաղում ծանր վնասվածք է ստացել: Հանդիպման արդեն 3-րդ րոպեին Լյորիսը մրցակցի հարձակվող Նիլ Մոպեի հարվածից հետո փորձել է որսալ գնդակը, սակայն շատ անհաջող վայր է ընկել ձախ ձեռքի վրա: Նախնական տեղեկություններով, Ֆրանսիայի հավաքականի դարպասապահը կոտրել է ձեռքը: Մոտ հինգ րոպե բժշկական օգնությունից հետո Լյորիսին թթվածնային դիմակ են հագցրել և պատգարակով դուրս բերել խաղադաշտից: Հանդերձարանի ճանապարհին բժիշկները ստիպված են եղել Լյորիսին մորֆին ներարկել, քանի որ ցավերը այլևս անտանելի են եղել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր