211652_close_icon
views-count8548 դիտում article-date 15:24 10-06-2017

Ուգո Լյորիսը ներողություն է խնդրել իր սխալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը ներողություն է խնդրել 2018թ. աշխարհի առաջնության որակավորման փուլում Շվեդիայից կրած պարտությունից (1:2) հետո: «Ես այդ խաղում սխալ թույլ տվեցի: Սպորտում երբեմն սխալներ լինում են: Նման բան այս անգամ իմ հետ եղավ: Ես լիովին իմ վրա եմ վերցնում պատասխանատվությունն այս պարտության համար», ասել է Լյորիսը: Նշենք, որ խաղի վերջին րոպեին Լյորիսը անհաջող գնդակը հեռացրեց, գնդակը անցավ մրցակցի հարձակվող Օլա Տայվոնենին, որը դաշտի կենտրոնից խփեց հաղթական գոլը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր