12659 դիտում
18:15 05-10-2019
Սա կազմակերպված էր իշխանության կողմից և իշխանության հովանավորությամբ. «Հայելի» մամուլի ակումբի ղեկավարը՝ ակումբի վրա հարձակման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
Ես վստահ եմ, որ սա կազմակերպված էր իշխանության կողմից և իշխանության հովանավորությամբ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/10/05/tovmasyan/3110551]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը` անդրադառնալով քիչ առաջ ակումբի վրա կատարված հարձակմանը:
Անժելա Թովմասյանի խոսքով`սա լրատվամիջոցին ճնշելու պարզ փորձ էր, որ սկսվել է օրեր առաջ` նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության վերաբերյալ Hayeli.am-ում եղած հրապարակումից հետո: «Դրանից հետո վայնասուն և թիրախավորում եղավ անձամբ իմ նկատմամբ»,-ասաց նա:
Անդրադառնալով հրապարակմանը, որի պատճառով, ըստ ակումբը պաշարածների, եղել է հարձակումը, Անժելա Թովմասյանն ասաց. «Հեղինակն արագ կարձագանքի: Նման կարգի բազմաթիվ հրապարակումներ են եղել: Խորհուրդ կտամ` ընդհանրապես գնան, հետևեն իրենց թիմի առաջնորդի, առաջին դեմքի հայտարարություններին, հատկապես` Արցախի մասին անպատասխանատու հայտարարություններին»:
Հիշեցնենք, որ այսօր 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Նրանք նշել են, որ իրենց նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։
Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2019/10/05/tovmasyan/3110551]Tert.am[/url]-ում
Տեսանյութը՝ [url=https://hraparak.am/]Hraparak.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1777 դիտում
10:04 09-10-2019
Անթույլատրելի է` դատախազությունը «Հայելի» ակումբի վրա հարձակման համար առաջադրել է ամենամեղմ պատիժը. Hayeli.am
2548 դիտում
21:46 06-10-2019
Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիրը դատապարտել է «Հայելի» մամուլի ակումբի վրա տեղի ունեցած հարձակումը
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
505 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը