211652_close_icon
views-count44395 դիտում article-date 15:58 06-10-2019

Երևանում մոտոցիկլավարը բախվել է արագաչափ սարքի սյանը և կողաշրջվել. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մոտոցիկլի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում Suzuki մակնիշի ZZ 037 համարանիշի մոտոցիկլի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել է արագաչափ սարքի սյանը և առաջ ընթանալով՝ կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանր 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտոցիկլն ամբողջովին կիսվել է, իսկ մոտոցիկլի մասերն էլ շպրտվել են տարբեր մասեր։ Բարեբախտաբար, մոտոցիկլավարը եղել է սաղավարտով։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով մոտոցիկլը, որից, կարելի է ասել, ոչինչ չի մնացել, տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր