211652_close_icon
views-count1198 դիտում article-date 16:27 01-02-2025

Ավտովթար՝ Երևանում. «Mitsubishi»-ն բախվել է արագաչափ սարքի համար տեղադրված երկաթե սյանը. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Ա. Հարությունյանը «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտում՝ հեծանվահրապարակի դաշտի հարևանությամբ, դեռևս անհյատ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արագաչափ սարքի համար օգտագործվող երկաթե սյանը: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Սիրեկանյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Ալբերտ Պետրոսյանն ու կրտսեր պարեկ Օհան Հարությունյանը: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնել: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր