6851 դիտում
20:26 07-10-2019
Էրիկ Գրիգորյանը համագործակցել է Լիդիան Արմենիայի հետ. Լիդիան Արմենիայի տնօրեն. B4B.am
Շրջակա միջավայրի նախարարությունը վերջերս հրապարակել էր փաստաթուղթ, որի հիման վրա առաջարկում էր նոր տեսչական ստուգումներ սկսել Ամուլսարում: Սա հետաքրիքիր փաստ է, հաշվի առնելով որ նախարար Էրիկ Գրիգորյանին ժամանակին մեղադրում էին Լիդիանի հետ աշխատած լինելու համար: Այս մասին գրում է [url=http://b4b.am/archives/news/%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d5%bc%d5%ab%d5%af-%d5%a7%d6%80%d5%ab%d5%af-%d5%a3%d6%80%d5%ab%d5%a3%d5%b8%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d5%af%d6%81?fbclid=IwAR1t018LdxcXS07Ox81lOrpJWwVM-YJaPYhzZsLdgfRUtAF0Fy8WzU-VyZo]B4B.am[/url]-ը:
Ստացվում է, որ, հակառակը՝ վարչապետն ասում է՝ աշխատանքերը խանգարելու հիմք չկա, իսկ շրջակա միջավայրի նախարարը նոր ստուգումների հիմք է տալիս: Լիդիան Արմենիայի տնօրեն Հայկ Ալոյանին կայքը մի քանի կարճ հարց է ուղղել այդ կապակցությամբ:
[b]– Պարոն Ալոյան, ի վերջո Էրիկ Գրիգորյանը իսկապես աշխատե՞լ է Լիդիանի համար:
[/b]
– Մեզ համար աշխատող բրիտանական խորհրդատվական ընկերություններից մեկը վարձել էր Էրիկ Գրիգորյանին` Ամուլսարի թեմայով, որքան հիշում եմ, հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներ կազմակերպելու և այդ ոլորտում այլ խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար: Նա բավական սերտ աշխատել է մեզ հետ, ծանոթ է եղել մեր բոլոր հետազոտություններին և գոնե մեզ առիթ է ունեցել ասելու, որ բնապահպանական կառավարման առումով շատ բան է սովորել մեզանից:
[b]– Այսինքն` նա լավ ծանո՞թ է ծրագրի բոլոր մանրամասներին:
[/b]
– Կարծում եմ, եթե կա մի պաշտոնյա, որը շատ լավ գիտի, որ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ը լավագույնն է, որ Ամուլսարի ծրագիրը բացառիկ բնապահպանական չափանիշներ է կիրառել ու ոչ մի լրացուցիչ ստուգումների կարիք չունի, դա Էրիկ Գրիգորյանն է:
[b]– Այդ դեպքում, ինչո՞վ եք պայմանավորում, որ նախ՝ այս մեկ տարվա ընթացքում Էրիկ Գրիգորյանը Ամուլսարի վերաբերյալ հստակ կարծիք չի արտահայտել, Վարչապետը պնդում է, որ հենց նա է ասել, որ ՇՄԱԳ-ի որակը երաշխավորել չի կարող, և հիմա էլ նոր հետազոտությունների հիմք է տալիս:
[/b]
– Կարող եմ միայն ենթադրել, որ դա, միգուցե, պարզ մարդկային կոմպլեքս է: Իբր անաչառությունը ապացուցելու համար՝ միտումնավոր հետապնդել, թիրախավորել, հարձակում գործել հենց Ամուլսարի դեմ: Արդյունքում՝ ոմանց անձնական օրակարգի պատճառով տուժում է երկրի լավագույն ներդրումը, տնտեսությունը, երկիրը:
[b]– Ուզում եք ասել այս առումով կոռուպցիայի դրսևորու՞մ կա:
[/b]
– Դատեք ինքներդ. նախարարությունն արդեն մեկ տարուց ավելի ջանք, եռանդ, ժամանակ ու միջոցներ չի խնայում Ամուլսարի ծրագրում գոյություն չունեցեղ խնդիրներ բացահայտելու ահնաջող փորձերի վրա: Որևէ այլ հանքում լսե՞լ եք նախարարության նման ջանասիրության մասին: Դուք ասեք, ինչպե՞ս է կոչվում անձնական ինչ-ինչ խնդիներին պետական շահը ստորադասելը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=http://b4b.am/archives/news/%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d5%bc%d5%ab%d5%af-%d5%a7%d6%80%d5%ab%d5%af-%d5%a3%d6%80%d5%ab%d5%a3%d5%b8%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d5%af%d6%81?fbclid=IwAR1t018LdxcXS07Ox81lOrpJWwVM-YJaPYhzZsLdgfRUtAF0Fy8WzU-VyZo]լրատվամիջոցում[/url]:
Նմանատիպ նյութեր
4030 դիտում
13:36 07-02-2020
Էրիկ Գրիգորյանը ՀՀ-ում Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է Սեւանի հիմնախնդիրները
Այս բաժնից
1030 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1501 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1165 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am