3083 դիտում
09:48 07-08-2020
«Լիդիան»-ն արհամարհում է Ջերմուկի քաղաքապետի՝ իշխանության ներկայացուցչի ասածը․ «Ամուլսար» նախաձեռնությունը՝ «Լիդիան»-ի հայտարարության մասին, թե վագոն-տնակները տեղափոխելու պայմանավորվածություն չի եղել
Լիդիանն արհամարում է Ջերմուկի քաղաքապետի՝ մեր իշխանության ներկայացուցչի ասածը։ Այս մասին ասված է Ամուլսար նախաձեռնության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
«Հենց նոր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ֊ն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որ վագոն-տնակները հեռացնելու պայմանավորվածություն որևէ մեկի հետ ձեռք չի բերել և իր վագոն տնակները օրինական կերպով գտնվում են իր տարածքում։
Այսպիսով Լիդիանը, մեղմ ասած, արհամարում է Ջերմուկի քաղաքապետի՝ մեր իշխանության ներկայացուցչի ասածը։
Այս հարցը արդեն դառնում է փորձաքար, որի արդյունքում պարզվելու է ունե՞նք ուժեղ հարց լուծող կառավարություն, թե՝ ոչ։ Արդյո՞ք թույլ կտա մեր կառավարությունը ինչ֊որ մի իրավաբանական անձի, մեղմ ասած, թքած ունենալ իր վրա, թե վերջնական կլուծի այս հարցը ինչպես խոստացավ իր համայնքին ու ժողովրդին»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել իր վագոն-տնակի՝ ոչ ճիշտ վայրում տեղադրված լինելու հայտարարությունների վերաբերյալ։
«Քիչ առաջ մամուլից տեղեկացանք, որ Ջերմուկի քաղաքապետը «Լիդիան Արմենիայի» անունից հանդես է եկել մի շարք հայտարարություններով, այդ թվում, թե իբր «Լիդիանը» համաձայնել է տեղափոխել իր վագոն-տնակները:
Հայտնում ենք, որ «Լիդիան Արմենիան» նման պայմանավորվածություն որևէ մեկի հետ ձեռք չի բերել: Վագոն-տնակները գտնվում են ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում: «Լիդիանի» բոլոր գործողությունները օրենքի շրջանակներում են, ընկերությունը ունի բոլոր իրավունքներն ու թույլտվությունները իր օրինական տիրապետման ներքո գտնվող տարածքում կատարելու ցանկացած գործողություն, այդ թվում նաև տեղադրելու շարժական վագոն-տնակներ:
«Լիդիանը» չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ
Նմանատիպ նյութեր
2661 դիտում
20:24 07-08-2020
Ամուլսարի պահակակետում «Լիդիան»-ի ու Ամուլսարի պահապանների տնակները հեռացվեցին, ակցիան ավարտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
1657 դիտում
20:08 24-05-2023
Զախարովան իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին