211652_close_icon
views-count60857 դիտում article-date 11:43 08-10-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը բախվել է Fiat-ին, այնուհետև առաջ ընթացել, բախվել կայանված Mercedes-ին. Fiat-ը կողաշրջվել է. կան վիրավորներ. Mercedes–ի վրայից համարանիշները հանել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կ հատվածում բախվել են Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Ռաֆիկ Մ.-ի վարած Fiat մակնիշի 25 89 GFV համարանիշի և Աբովյանի բնակիչ, 25-ամյա Վարդան Վ.-ի վարած Mercedes E350 մակնիշի 01 VX 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը առաջ է ընթացել և հարվածել աջակողմյան հատվածում կայանված, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 22-ամյա Արման Հ.-ին պատկանող Mercedes մակնիշի 32 XX 323 համարանիշի ավտոմեքենային, իսկ Fiat-ն էլ կողաշրջվել է: Բախման հետևանքով վարորդներից Ռաֆիկ Մ.-ն, նրա ուղևորներ, 22-ամյա Վլադիմիր Ե.-ն, 23-ամյա Էդվարդ Մ.-ն տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Վարդան Վ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, սակայն Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը պարզել է, որ վթարով պետք է զբաղվեն ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները, ինչից հետո ժամանել են նույն վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև ՃՈ ծառայողների ժամանումը, Mercedes E350-ի վրայից համարանիշները հանել էին: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր