1391 դիտում
12:35 09-10-2019
Թաքնված կրիպտոմայներների գրոհները Հայաստանում զգալիորեն նվազել են. «Կասպերսկի»
Թաքնված կրիպտոմայներների գրոհներին 2019-ի երկրորդ եռամսյակում ենթարկվել է Հայաստանում համակարգիչների օգտատերերի 2,49%-ը, Վրաստանում այդ գրոհները գրանցվել են 2,22% օգտատերերի մոտ, իսկ Ադրբեջանում՝ 2,53%-ի։
2019-ի առաջին եռամսյակում էլ Հայաստանում նման սպառնալիքի բախվել է օգտատերերի 3,23% տոկոսն այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 2,72%, իսկ Ադրբեջանում՝ 3,06%։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Ընկերության լուծումները 2019-ի երկրորդ եռամսյակում հայտնաբերել են մայներների 7156 նոր մոդիֆիկացիա, ինչը գրեթե 5 հազարով պակաս է առաջին եռամսյակի ցուցանիշից։
Թաքնված կրիպտոմայներներով գումար ձեռք գցող կիբեռհանցագործները գնալով ավելի շատ են կողմնորոշվում դեպի զարգացող շուկաները։ Տնային օգտատերերի և ընկերությունների սարքերի վրա աշխատող կրիպտոմայներները գործում են առավելագույնս աննկատ։ Դրանցից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս չբացել անծանոթ հասցեներից եկած հաղորդագրություններին և նամակներին կցված ֆայլերը (նիշք), կանոնավոր կերպով կատարել բոլոր կարևոր ֆայլերի կրկնօրինակում և նորացնել բոլոր սարքերի ծրագրային ապահովումը, ինչպես նաև կիրառել հատուկ գործիքներ, որոնք ավտոմատ կերպով հայտնաբերում են խոցելիությունները և ներբեռնում ու տեղադրում դրանք փակող նորացումները։
Ընկերություններին անհրաժեշտ է բոլոր համակարգիչների և սերվերների վրա գործարկել պաշտպանական լուծումներ, կանոնավոր կերպով աուդիտի ենթարկել կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգությունը՝ անոմալիաների բացահայտման նպատակով։ Դա վերաբերում է նաև ցանցահենների ոչ այնքան ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթի կառավարման համակարգերը, POS-տերմինալները և առևտրային ավտոմատները։ Պարտադիր է հավելվածների կառավարման գործառույթով հուսալի պաշտպանական լուծումների կիրառումը՝ օրինական հավելվածներում վնասաբեր գործողությունների բացահայտման համար։ Աշխատանքային կայանների պաշտպանության և աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկումը կանխելու նպատակով հարկ է կիրառել Default Deny տեխնոլոգիան։
[b] «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն[/b]
Նմանատիպ նյութեր
10001 դիտում
16:58 25-12-2019
Թաքնված կրիպտոմայներների գրոհները Հայաստանում նվազել են. «Կասպերսկի»
4723 դիտում
23:42 07-10-2020
Թաքնված կրիպտոմայներների գրոհները հայաստանցի օգտատերերի վրա կտրուկ նվազել են. «Կասպերսկի»
15600 դիտում
19:07 28-06-2018
Կրիպտոմայներների գրոհները թափ են հավաքում. դրանք կարող են փչացնել սարքը և հինգ անգամ շատ հոսանք են «խժռում»
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
769 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան