2339 դիտում
09:52 12-10-2019
Արդյունաբերական վարկերն ու օտարերկրյա ներդրումները նվազել են, կապիտալը դուրս է հոսում. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Բանկային կապիտալը դուրս է գալիս տնտեսությունից: Եվ ամենևին կարևոր չէ, որ վարկերն ավելանում են: Կարևոր է, թե ուր են գնում գումարները:
Փաստն այն է, որ տնտեսության իրական հատվածում վարկերը նվազում են: Ու դա վերաբերում է հատկապես արդյունաբերությանը: Նախորդ մեկ տարվա ընթացքում բանկերի վարկային պորտֆելը արդյունաբերության մեջ կրճատվել է շուրջ 130 մլն դոլարով: Հրապարակված վերջին տվյալներով անցած տարվա հուլիսին այն անցնում էր 540 մլրդ դրամը: Արդեն այս տարվա նույն ամսին կազմել է 478 մլրդ դրամ:
Մեկ տարում բանկերի վարկային ներդրումները արդյունաբերության մեջ կրճատվել են 11,7 տոկոսով: Իսկ դա լուրջ անկում է: Սա տնտեսության այն միակ, բայց ամենակարևոր հատվածն է, որտեղ բանկային կապիտալը նվազել է:
Այն, ինչ տեղի է ունեցել գյուղոլորտի վարկավորման բանկային պորտֆելում, լիովին տեղավորվում է տնտեսության այս հատվածի զարգացումների շրջանակներում: Ռազմավարական ճյուղ հայտարարված ու կառավարության «բարձր» հովանավորության տակ գտնվող գյուղատնտեսության մեջ բանկային կապիտալը, ի տարբերություն արդյունաբերության, վերջին մեկ տարում, իհարկե, ավելացել է: Այլ հարց է, թե ինչքա՞ն, մեկ տարում ընդամենը 1,2 մլրդ դրամով: Աճը չի հասնում նույնիսկ 1 տոկոսի: Այս թվերը շատ խոսուն են: Դրանք վկայում են, թե կառավարության ասածներն ու իրականությունն ինչքանով են տարբեր: Բանկերի ու տնտեսության իրական հատվածի միջև անջրպետը խորանում է: Հույսերը, որ տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը պիտի դառնա բանկային կապիտալը, այդպես էլ մեկ տարի հետո չեն իրականանում:
Տնտեսության իրական հատվածը չի կարողանում մարսել թանկ փողերը, իսկ էժան փողեր Հայաստանում չկան կամ շատ քիչ են: Ներդումների, առավել ևս օտարերկրյա ներդրումների մասին խոսելը նույնիսկ ավելորդ է: Անգամ պաշտոնական վիճակագրությունն է խոստովանում, որ արտաքին կապիտալը հետ է քաշվում:
Տարվա առաջին կեսին տնտեսության մեջ ձևավորված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը 5 անգամ նվազել են: Ու դա տեղի է ունեցել ներքին տնտեսությունից արտաքին կապիտալի ավելի ակտիվ տեղաշարժի հետևանքով: Վեց ամսում օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր մուտքը կազմել է ընդամենը 16 մլն դոլար: Այն դեպքում, երբ անցած տարի հասնում էր 80 մլն դոլարի: Կապիտալը դուրս է գալիս երկրից, ինչը չի կարող մտահոգիչ չլինել: Դա ուղղակի պատասխան է կառավարության այն գործողությունների, որոնք տեղի են ունենում Հայաստանում վերջին մեկուկես տարում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1911 դիտում
10:16 21-02-2017
Տնտեսական ակտիվությունը հունվարին աճել է, սակայն օտարերկրյա ներդրումները դեռ խոստումների մակարդակում են. «168 ժամ»
6590 դիտում
10:07 11-02-2020
Ի հեճուկս վարչապետի՝ բանկերի ժամկետանց վարկերն աճել են․ «168 ժամ»
1564 դիտում
09:26 01-06-2016
Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են 58 տոկոսով. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը