211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. զրուցակիցները քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը

views-count2834 դիտում article-date 13:29 12-10-2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Երկու երկրների առաջնորդներն ի շարունակություն երեկ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։

Նմանատիպ նյութեր