211652_close_icon
views-count1348 դիտում article-date 21:31 14-10-2019

Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել Բալթյան պաշտպանական քոլեջի դեկան, պահեստազորի գնդապետ, պրոֆեսոր Զդիսլավ Սլիվան: ՊԱՀՀ-ի ղեկավար կազմի և կենտրոնների պետերի հետ հանդիպման ընթացքում հյուրին է ներկայացվել հաստատության պատմությունը, կառուցվածքն ու առաքելությունը, գործունեությունն ու ապագա ծրագրերը և հատկապես՝ ՊԱՀՀ-ում մեկնարկելիք «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի էությունն ու նպատակը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել երկու կառույցների համագործակցությունը: Բարձր գնահատելով 10-ամյա գործունեության ընթացքում Բալթյան պաշտպանական քոլեջի գրանցած ձեռքբերումներն ու կրթական գործընթացի կազմակերպման փորձը, ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը նշել է, որ հաջորդ տարի ՊԱՀՀ-ում նախատեսվում է մշակել և կազմակերպել մագիստրոսական կրթական ծրագիր, միջգերատեսչական վերապատրաստման, ինչպես նաև օպերատիվ օղակի մասնագետների համար նախատեսված առանձին դասընթացներ, իսկ հեռանկարում՝ նաև հետբուհական կրթություն (ասպիրանտներ և հայցորդներ): Նախատեսվում է նաև ձևավորել ՀՀ ԲՈԿ-ին առընթեր ՊԱՀՀ-ի Մասնագիտական խորհուրդ, որի շրջանակներում թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ կպաշտպանվեն ռազմական գիտության, ռազմական ռազմավարության, ազգային անվտանգության բնագավառների թեմաներով: Բալթյան պաշտպանական քոլեջի և ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով պրոֆեսոր Զդիսլավ Սլիվան այցելել է նաև ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր