54225 դիտում
09:01 15-10-2019
Բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը որոշել է` բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի:
Համենայնդեպս, սա է նախատեսում ԿԳՄՍ մշակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով հանրային քննարկման կներկայացվի: Խնդիրն այն է, որ ավելի քան 15 տարի առաջ ընդունված ու մինչև այսօր գործող օրենքով « անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»:
Այս դրույթը նախարարության մշակած նոր նախագծում չկա, ու պարզ չէ, թե ով է որոշել, որ հայոց լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը մեզ անհրաժեշտ չեն: Ինչ նպատակ է հետապնդում հայերենը, հայոց պատմությունը կրթօջախներից հեռացնելու այս ձեռնարկը` դժվար է ասել, բայց կռահել, իհարկե, կարելի է: Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը ամերիկահայերի հետ հանդիպմանը դեռևս սեպտեմբերի 23-ին հայտարարեց.« հարյուրավոր, հազարավոր հայեր, հայ երիտասարդներ Ամերիկայում, ամենուր, որոնք նույնիսկ հայերեն սկսել էին չխոսել, հեղափոխությունից հետո սկսել են ավելի շատ հետաքրքրվել իրենց հայրենիքով, իրենց ինքնությունով ու իրենց պատմությամբ»: Այդ ելույթին հաջորդում է հայի ինքնության պահպանման սպառնալիք դարձած օրինագծի կոնկրետ ձևակերպումը. սաբոտա՞ժ է սա, թե՞ պլանավորված քայլ:
Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գևորգյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է, որ այս նախագիծը քննարկվել է նաև ԵՊՀ գիտական խորհրդում ու բացասական գնահատականի արժանացել Մայր բուհում: «Գործող օրենքի այդ ենթակետը պարտադիր պետք է ներառնվի նաև նոր օրենքում»,- պնդեց դոցենտ Գևորգյանը` հավելով, որ այս նախագծի շուրջ մտավորականների առաջարկությունները ներկայացվել են նախարարությանը, սակայն դեռ արձագանք չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց նաև ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ, ով տեղեկացրեց, որ նախագիծը հաշված օրերի ընթացքում կհրապարակվի, և հայերենը իսկապես պետք է հանվի: «Եթե բուհը ցանկացավ, կներառի այդ առարկաները, պարզապես նախորդ տարբերակում դա օրենքով պարտադրված էր, ինչը հակասում է կրթական ծրագրերի կառուցման, հիմնական, այսպես ասած, ժամանակակից սկզբունքին»,- տեղեկացրեց նախարարի խորհրդականը: Ստացվում է՝ հայոց լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը «ժամանակակից» առարկաներ չեն, դրա համար այլևս անպիտան են: Այսպես մինչև ո՞ւր կգնանք, նախարարությունում կա՞ այս մասին գոնե մի մտածող»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1972 դիտում
10:19 17-10-2019
Պետք է փոխել մեթոդաբանությունը, որ հայոց լեզու, գրականություն, պատմություն անցնելը ձևական բնույթ չկրի․ «Փաստ»
1115 դիտում
15:02 06-06-2014
Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը
Այս բաժնից
3190 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2215 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1090 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»