211652_close_icon
views-count4621 դիտում article-date 20:12 15-10-2019

Կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար․ ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ անհայտ անձինք վարկեր ստանալու նպատակով բանկեր են ներկայացնում ՀՀ ոստիկանության ծառայողի կեղծ վկայական ու աշխատավարձի չափի վերաբերյալ դարձյալ կեղծ փաստաթղթեր։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեցին այդ անձանց ինքնությունը։ Նրանք վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ տղամարդիկ կեղծ փաստաթղթերը պատրաստել են նախնական համաձայնությամբ՝ դրանցով ֆինանսական գործարքներ կատարելու համար։ Ոստիկանության ծառայողների տեղեկություններով՝ նրանք հոկտեմբերի 11-ին Արաբկիր վարչական շրջանում պետք է հանդիպեին՝ հերթական գործարքը կատարելու։ Հանդիպեցին, բայց գործարքը չկատարվեց, քանի որ ոստիկանության ծառայողները նրանց բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամբ խուզարկվեց նրանցից մեկի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվեց ոստիկանության ծառայողի կեղծ վկայական, աշխատավարձի չափի մասին կեղծ փաստաթուղթ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր