211652_close_icon
views-count75427 դիտում article-date 22:13 15-10-2019

Արտակարգ ու բարի լուր՝ Վայոց Ձորի մարզում. ոստիկանները, «Հայանտառ»-ի ու բնապահպանության տեսչական մարմնի ծառայողները փրկել են Կարմիր գրքում գրանցված անօգնական Բեզոարյան այծին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Մալիշկա գյուղի նոր՝ հիմնանորոգված ու ասֆալտապատված ճանապարհի հարևանությամբ ոռոգման ջրի համար նախատեսված ջրավազանի մեջ քարայծ կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Վայոց Ձորի անտառտնտեսության աշխատակիցները՝ տնօրեն Մ. Հարությունյանի, ինչպես նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի տարածքային բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Մարգարյանի գլխավորությամբ։ Ոստիկանները «Հայանտառ»-ի և բնապահպանության Վայոց Ձորի տարածքային բաժնի աշխատակիցները մեծ դժվարությամբ ոռոգման համար նախատեսված բետոնյա ջրավազանից դուրս են բերել անօգնական վիճակում գտնվող Բեզոարյան այծին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե քաղաքացին չտեսներ և չահազանգեր ոստիկանություն ու ոստիկաններն ու մյուս կառույցները օպերատիվորեն չարձագանքեին ահազանգին, ապա Բեզոարյան այծը, որը հաշվառված է Կարմիր գրքում, մնալու էր ջրավազանում եղած մետաղալարերի մեջ ու հնարավոր է՝ սատկեր։ Շնորհիվ ոստիկանների ու մյուս կառույցների ճիշտ և գրագետ գործողությունների՝ Բեզոարյան այծը անվտանգ դուրս բերվեց և տեղափոխվեց Նորավանք եկեղեցական համալիրի հարակից «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի կողմից հսկվող տարածք, ժողովրդի լեզվով ասած՝ բաց թողնվեց վայրի բնություն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր