2949 դիտում
11:13 16-10-2019
Արսեն Թորոսյանը «զոհաբերեց» փոխնախարարին, որ կարգավորի հարաբերություններն ԱԺ-ի հետ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․«Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանին ազատել է աշխատանքից. Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին հրաժարվեց պատճառներն ասել, իսկ նախարարությունից պարզաբանեցին, թե՝ «իր դիմումի համաձայն»: Սա տարօրինակ է այնքանով, որ գործառնությունների լայն շրջանակով օժտված փոխնախարարը օրեր առաջ ակտիվ գործում էր և գնալու տրամադրվածություն չուներ:
Ավելին՝ ԱԺ-ում բախում ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, երբ նախարար Արսեն Թորոսյանի նման դասեր էր տալիս ԱԺ-ին: Միրզոյանն էլ բարկացավ. «Կառաջարկեի այսուհետ քիչ փորձել ԱԺ-ին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել…»:
Եվ կարծիք կա, որ նախարար Թորոսյանը «զոհաբերեց» փոխնախարարին, որպեսզի իր հարաբերություններն Ազգային Ժողովի հետ կարգավորի: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պաշտոնանկության առանցքային պատճառը Հ. Հարությունյանի հոր գործոնն է, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ իրականացվող ԱԱԾ գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում, և նախարարությունում արդեն չեն ցանկանում նրա հետ գործ ունենալ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
990 դիտում
12:53 23-05-2014
Քառյակը Տիգրան Սարգսյանի կառավարությունը զոհաբերեց, իսկ կոալիցիան քանդեց. Լևոն Զուրաբյան
1886 դիտում
19:29 01-11-2019
«Ռեալը» ցանկանում է, որպեսզի Զիդանը կարգավորի հարաբերությունները Բեյլի հետ
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1411 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2023 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»