1246 դիտում
14:46 16-10-2019
Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ է ձևավորվում
Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Օրակարգային առաջին հարցը կապված է եղել խորհրդում Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ձևավորման հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդն աշխատանքային փակ նիստ էր անցկացրել՝ հրավիրելով շահագրգիռ բոլոր կողմերին, որի ընթացքում որոշում էր կայացվել ստեղծելու աշխատանքային խումբ հարցի հետագա ուսումնասիրման և Հանրային խորհրդի դիրքորոշման ձևավորման նպատակով:
Աշխատանքային խմբի ձևավորման հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ կարևորվել է Ամուլսարի շահագործման խնդրի համակողմանի ուսումնասիրությունը և կոնկրետ փաստերի վերհանումը, որը կօգնի հարցին մոտենալ հնարավորինս փաստարկված և օբյեկտիվ:
Խորհրդի անդամներից կազմված աշխատանքային խումբն առաջիկայում կհամալրվի նաև անկախ փորձագետներով և ոլորտի մասնագետներով։
Առաջարկ է հնչել, որ ստեղծվող աշխատանքային խումբը զբաղվի ոչ միայն Ամուլսարի հանքի շահագործման, այլև առհասարակ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով և վերջնական եզրակացությունը Հանրային խորհուրդ ներկայացնի համակարգային մոտեցմամբ:
Նիստի օրակարգի երկրորդ հարցը վերաբերել է հոկտեմբերի 9-11-ը Բուխարեստում տեղի ունեցած Հանրային խորհուրդների միջազգային ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի (AICESIS) արդյունքների վերաբերյալ ՀԽ պատվիրակության անդամների (Գագիկ Եգանյան, Արմեն Տեր-Տաճատյան, Հարություն Մեսրոբյան) կողմից տեղեկատվության տրամադրմանը: Հարություն Մեսրոբյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել այցի արդյունքները՝ հատկապես առանձնացնելով ասոցիացիայի ղեկավար մարմնի՝ խորհրդի կազմում ՀՀ Հանրային խորհրդի ներկայացուցչին դիտորդի կարգավիճակ շնորհելու փաստը:
Օրակարգի երրորդ հարցը կապված է եղել Հանրային խորհրդի 15 հանձնաժողովներում կատարված աշխատանքների հետ: Հանձնաժողովների նախագահները ներկայացրել են հակիրճ հաշվետություններ ընթացիկ գործունեության վերաբերյալ և անդրադարձել առաջիկա անելիքներին:
Հանրային խորհրդի նախագահն ընդգծել է, որ խորհրդի արդյունավետ գործունեությունը կախված է նախևառաջ հանձնաժողովների ակտիվ աշխատանքից, որտեղ պետք է մասնագիտորեն քննարկվեն, հասունանան և Հանրային խորհուրդ ներկայացվեն մեր երկրի ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրները և հասարակությանը հուզող հարցերը:
[b]Անի Գասպարյան
Մամուլի պատասխանատու[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1349 դիտում
22:40 04-10-2019
Հանրային խորհրդում քննարկվել է Ամուլսարի հարցը
5896 դիտում
15:40 12-10-2017
Հանրային խորհրդում քննարկվել է սպառողական մի խումբ ապրանքների թանկացման խնդիրը
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին