1623 դիտում
19:02 16-10-2019
Վարչապետը վստահ է՝ Ryanair-ի մուտքը հայկական շուկա ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության մուտքը Հայաստան կհանգեցնի ոչ միայն ավիատոմսների գների անկման, այլ նաև զբոսաշրջիկների հոսքի ավելացման:
Ն. Փաշինյանը նման տեսակետ է հայտնել «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:
«Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա եւ 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երեւան, Միլանից Երեւան, իսկ ամռանից նաեւ Բեռլինից Երեւան:
Եւ որ ավելի կարեւոր է՝ ամռանը կսկսվեն Մյունխենից դեպի Գյումրի թռիչքներ: Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան եւ հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման»,-նշել է վարչապետը:
Վարչապետը հիշեցրել է նաև, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաեւ լրացուցիչ ֆինանսական խթաններ:
Փաշինյանը շեշտել է՝ սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել բոլոր տեղական եւ օտարերկրյա ավիաընկերությունները: «Առաջին ծիծեռնակը դարձավ Ryanair-ը»,-եզրափակել է վարչապետը։
Ryanair-ի Հայաստան մուտք գործելու մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից:
Նմանատիպ նյութեր
2797 դիտում
10:29 08-03-2017
Այս շաբաթվա վերջից սկսվելու է իրանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան. «Հայկական ժամանակ»
2391 դիտում
10:00 09-09-2014
«Քարֆուրի» մուտքը հայկական շուկա արմատական փոփոխություններ է բերելու. ՀԺ
Այս բաժնից
433 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
391 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
454 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար