1479 դիտում
19:57 16-10-2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության համընդգրկուն օրակարգի շուրջ, ինչպես նաև անդրադարձան տարածաշրջանային արդիական հարցերի և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանն ուղղված քայլերին:
ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը: Այս համատեքստում ընդգծվեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին և հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1310 դիտում
18:29 02-10-2022
Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ
Այս բաժնից
880 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
736 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում