1758 դիտում
16:38 17-10-2019
Բժշկական մի շարք ծառայություններ հավելյալ ֆինանսավորում կստանան
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց վերաբաշխումներ կատարել առողջապահության բյուջետային տողերում: Վերաբաշխման արդյունքում հետևյալ ծառայությունները կստանան հավելյալ ֆինանսավորում․
Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ` 470 մլն դրամ, ուռուցքաբանական և արյունաբանական բժշկական օգնության ծառայություններ` 250 մլն դրամ:
Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններին կուղղվի 208 մլն դրամ, շտապ բժշկական օգնության ծառայություններին` 145, հեմոդիալիզի ծառայություններին` 80 և աղիքային ու այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններին` 80 մլն դրամ:
Նմանատիպ նյութեր
1542 դիտում
13:14 21-02-2022
Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կստանան պետական ֆինանսավորում