211652_close_icon

ՔԿՀ և Ոստիկանության ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4418 դիտում article-date 16:29 17-10-2019
ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ծառայողները, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով «Կոշ» ՔԿՀ-ի մոտակայքից բերման են ենթարկել քաղաքացիներ Ս. Գ.-ին, Վ. Տ.-ին և Ա. Դ.-ին: Վերջինիս վարած մեքենայի սրահի արտաքին զննությամբ հայտնաբերվել են երկու առանձին փաթեթներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 2.0 գր և 0.84 գր քաշերով դեղնականաչավուն զանգվածներ: Ժամեր անց՝ 00։30-ի սահմաններում, նույն հանգամանքներում բերման են ենթարկվել քաղաքացիներ Տ․Կ․-ն և Ա․Մ․-ն։ Վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել են 0․87 գրամքաշով, իսկ մեքենայի սրահի զննությամբ՝ 0․26 գրամքաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ։ Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր,նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։ [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր