211652_close_icon
views-count1859 դիտում article-date 21:06 17-10-2019

Հրայրին ասելիք ունե՞ք, ասեք իրեն. ոչ իր ծնողներին, ոչ իր երեխաներին մի խառնեք իր հետ կռիվներին. Թեւան Պողոսյան

Երեխային մի խառնեք ծնողի գործերին։ Այսօրվա լրահոսը դառն էր ինձ համար. հուշեր էլ արթնացրեց։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելուն։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Երեխային մի խառնեք ծնողի գործերին։ Այսօրվա լրահոսը դառն էր ինձ համար. Հուշեր էլ արթնացրեց։ 1999 հունիսին ինձ հեռացրեցին պետական համակարգից, քանի որ հայրիկիս հեռացրել էին ինչ-ինչ քաղաքական զարգացումներով: Երբեւէ չեմ փոշմանել ճակատագրի, կյանքի այդ հարվածից, բայց անձնապես գիտեմ այդ զգացմունքը։ Կյանքում շատ բան անցողիկ է, մարդը կարողանում է դիմանալ հազարավոր բաների։ Բայց դուրս եկեք ընտանիքի ու մարդկային դաշտից։ Ամեն մեկի հետ առնչվեք իր մասով։ Հրայրին ասելիք ունե՞ք, ասեք իրեն։ Ոչ իր ծնողներին, ոչ իր երեխաներին մի խառնեք իր հետ կռիվներին։ Հուսամ, որ էլ ոչ ոք չի ապրի իմ 1999-ի ապրումները»։

Նմանատիպ նյութեր