2540 դիտում
14:42 19-10-2019
Փաշինյանն իր նախընտրական ելույթներում հայտարարում էր, որ ՀՀ ռազմական բյուջեն պետք է ավելանա, այժմ անհասկանալի ծախսեր են արվում, բայց ռազմական ծախսերը չեն ավելանում․ Կարեն Վրթանեսյան. Tert.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ելույթների ընթացքում անընդհատ հայտարարում էր, որ Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն պետք է ավելանա, և այժմ այդ խոստումը, կարծես, մոռացվել է: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/10/19/Vrtanesyan/3121445?fbclid=IwAR2t-9SGEfw97SPkQFZJW-hmpNlk5ybAJ16l0tNzt0qyExcblNHQSoh5Kh8]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն` անդրադառնալով 2020 թ․-ի պետական բյուջեի նախագծի` ռազմական պաշտպանության ծախսերի` 0.8%-ով ավելացմանը:
«Մենք հիշում ենք, որ նախկինում ընդդիմությունն անընդհատ խոստանում էր, որ եթե դառնա իշխանություն, շատ արագ կգտնվի գումար, որով նոր զենքեր կառնվեն, ռազմական բյուջեն կաճի, և այլն: Այժմ այդ բոլոր խոսակցությունները, կարծես թե, մոռացվեցին, և լրիվ այլ թվեր են նշվում: Ինչ-որ անհասկանալի ծախսեր են արվում պետբյուջեից, օրինակ` վարչապետի ինչ-որ թևավոր խոսքերը բիլբորդների վրա տպելը, բայց ռազմական ծախսերը չեն ավելանում: Սկզբից եթե ասվում էր ռազմական ծախսերի ավելացման մասին, նշվում էր, որ սպառազինությունը պետք է թարմացվի, շտապ նոր գնումների անհրաժեշտություն կա, բայց այժմ չի արվում, հարց է առաջանում` ինչո՞ւ»,-ասաց Վրթանեսյանը:
Վերջինիս կարծիքով` հաշվի առնելով, որ Ադրբեջանը 2020 թ.-ի բյուջեի նախագծով պաշտպանական և ազգային անվտանգության ծախսերն ավելացրել է մոտ 20 %-ով, իսկ Հայաստանում ավելացումը չնչին է, կարող է բերել դիսբալանսի ու խնդիր առաջացնել:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/10/19/Vrtanesyan/3121445?fbclid=IwAR2t-9SGEfw97SPkQFZJW-hmpNlk5ybAJ16l0tNzt0qyExcblNHQSoh5Kh8]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
9254 դիտում
13:51 09-07-2017
Պետք է կոտրվի այն կարծրատիպը, որ եթե ավելանա եկամուտը, ապա համայնքը կզրկվի սուբսիդավորումից. Կարեն Կարապետյան
2955 դիտում
18:28 12-05-2017
Մեր ենթաշտաբերը տեղերում նախընտրական գումար չեն առաջարկում, չեն բաժանում. ՀՀԿ նախընտրական շտաբի հայտարարություն
Այս բաժնից
535 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան