211652_close_icon
views-count7070 դիտում article-date 13:44 26-02-2021

Նիկոլ Փաշինյանը 2018-ին հայտարարում էր, որ ԱԺ դարպասները պետք է հանրության առջև բաց լինեն․ դրանք այժմ ոչ միայն բաց չեն, այլև պաշտպանվում են զինված ոստիկանության կողմից․ Ռուբեն Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

Հանրության առջև ԱԺ դարպասները ոչ միայն բաց չեն, այլև պաշտպանվում են զինված ոստիկանության կողմից, ինչն անընդունելի է։ Այս մասին Բաղրամյան պողոտայից ուղիղի եթերի ընթացքում հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Գրում է Tert.am-ը։

«Նիկոլ Փաշինյանին հիշեցնող, նրան շատ նման մեկը 2018-ի հոտեմբերի 2-ին հայտարարում էր, որ ԱԺ դարպասները պետք է հանրության առջև բաց լինեն, հիմա մենք տեսնում ենք, որ այդ դարպասները ոչ միայն բաց չեն հանրության առջև, այլև պաշտպանված են ոստիկանության, այն էլ՝ զինված ոստիկանության կողմից, կարծես ԱԺ դարպասներն ամենակարևոր օբյեկտն են մեր երկրում»,- ասաց Մելիքյանը։

Նա նշեց՝ օրինակ՝ Կառավարության շենքը դարպասներով շրջափակված չէ, ապա հարցրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ չեն կարող քաղաքացիները գտնվել այն տարածքում, որտեղ օրենսդիր իշխանության նստավայրն է։

Մելիքյանը հիշեցրեց նաև, որ այսօր՝ 13։00-ին կայանաու է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։

Տեսանյութը՝ Tert.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր