1840 դիտում
22:40 21-10-2019
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019»-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019» -ի շրջանակներում մասնակցել է «Խելացի ապագա» թեմայով Fishbowl session ձևաչափով ոչ ֆորմալ քննարկմանը, որի ընթացքում խոսել է ապագա աշխատաշուկայի մարտահրավերների, փոփոխվող տեխնոլոգիական աշխարհում մրցունակ մնալու և կրթության դերի կարևորության մասին։
Նա իր խոսքում նշել է․ «Աշխարհն ամեն օր փոխվում է, և մենք անմասն չենք այդ գործընթացից: Առանց մարդկանց կրթելու, առանց նրանց պատրաստելու ապագայի աշխատաշուկայի մարտահրավերներին և փորձություններին, հաջողության չենք կարող հասնել: 15 տարի առաջ տեխնոլոգիաները, որոնք մեր կյանքի անբաժանելի մասն են այսօր, գոյություն չունեին: Նույն կերպ ապագայում կլինեն նոր տեխնոլոգիաներ, որոնք հիմնովին կփոխեն մեր կյանքը և աշխատաշուկան: Եթե մենք ցանկանում ենք լինել մրցունակ, ապա պետք է սկսել հիմա, արդեն այսօր պետք է սկսել պատրաստել մարդկանց ապագա կյանքին»:
Երկրորդ օրվա քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել արհեստական բանականության դերին բժշկության և դեղագործության, ծրագրավորման և տվյալագիտության, մարքեթինգի և կիրառական վարքային վերլուծության մեջ, բանկային և ֆինանսական ոլորտներում։ Fishbowl «Խելացի երկիր» քննարկման ընթացքում խոսվել է «Խելացի Հայաստան»-ի, «Խելացի քաղաքներ»-ի և «Խելացի ապագա»-ի մասին։
Տիգրան Խաչատրյանը ֆորումի երրորդ օրը մասնակցել է նաև «Զարգացմանն ուղղված ֆինանսավորման դերը՝ նորարարական էկոհամակարգերի վերափոխման գործում» պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանում նորարարությունների ֆինանսավորման նշանակությանը, նորարարական էկոհամակարգի ենթակառուցվածքների զարգացման կարևորությանը, նորարարական էկոհամակարգերի վերափոխման գործում վենչուրային ֆինանսավորման դերին։
Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ չենք կարող խոսել տնտեսության զարգացման և մրցունակ լինելու մասին, եթե այն նորարարական չէ և պատրաստ չէ կլանելու նոր տեխնոլոգիաները։ Դա նշանակում է, որ նորարարական էկոհամակարգերի զարգացմանն ուղղված ֆինանսավորումը ոչ միայն հնարավորություն է ունենալու զարգացած ենթակառուցվածքներ, այլև ստեղծելու բարենպաստ ներդրումային միջավայր և հնարավորություն՝ մի շարք ոլորտներում մատուցելու բարձր որակի ծառայություններ։
«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019»-ը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների՝ FAST հիմնադրամի առանցքային տարեկան իրադարձությունն է։ Այս տարի այն անցկացվել է հոկտեմբերի 12-ից 21-ը Հայաստանում անցկացվող «Ավրորա» ֆորումի շրջանակում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1599 դիտում
16:21 31-07-2019
Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում 4 դիրքով առաջընթաց է արձանագրել
2307 դիտում
17:40 21-11-2016
ՏՏ ոլորտի նկատմամբ մոտեցումները պետք է լինեն կանոնակարգված. Դիլիջանում անցկացվեց գործարար ինովացիոն ֆորում
Այս բաժնից
631 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
667 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով