4-ամյա թաթար հրաշամանուկը 40 այբուբեն է սովորել. նրա սիրելի այբուբենը հայերենն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կազանում բնակվող 4-ամյա Տամերլանն իր յուրահատուկ տաղանդի շնորհիվ ստացել է «Այբուբեն-տղա» անունը։ Ռուսական Առաջին ալիքը ներկայացրել է փոքրիկի մասին տեսսանյութ։
Տամերլանն արդեն անգիր գիտի 40 այբբենարանների տառեր, այդ թվում և հայերեն։ 10 ամսականում նա սկսել է ցույց տալ իր անվան առաջին տառը, իսկ երբ ծնողները նկատել են նրա յուրահատուկ հետաքրքրվածությունը, նրա համար այբբենարան են գնել՝ փազլի տեսքով, և 2 ամիս անց հրաշամանուկն արդեն անգիր գիտեր ռուսերեն և անգլերեն տառերը։
Ամենից շատ երեխային դուր են գալիս հայերեն տառերը։
Մանրամասները՝ տեսանյութում։