2367 դիտում
10:59 13-09-2019
Հետևել Լենինի խորհրդին՝ սովորել, սովորել, սովորել․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ «Վերջերս հաճախակի են դարձել խոսակցությունները իշխանական թիմի դիլետանտիզմի մասին, այդ խոսակցությունների մեջ ճշմարտության հատիկ, իհարկե, կա: Ամբողջական չէ, իմ կարծիքով, բացատրությունը՝ «դե, ինչ էիք ուզում փողոցային պայքարողներից»:
ՀՀՇ-ն նույնպես իշխանության էր եկել փողոցային պայքարի արդյունքում՝ 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունները պարզապես ամրագրել էին այդ պայքարի արդյունքները: Բայց տեսեք, թե ովքեր էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները 1988 թվականին՝ նշանավոր ռադիոֆիզիկոս Ռաֆայել Ղազարյանը ԳԱ թղթակից անդամ էր, Լոն Տեր-Պետրոսյանը՝ գիտությունների դոկտոր, Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանը գիտությունների թեկնածուներ էին ԵՊՀ դոցենտներ: Նրանք, ովքեր 1988-1990 թվականների հեղափոխությունից հետո ընդգրկվեցին Տեր-Պետրոսյանի թիմում, նույնպես խորհրդային շրջանում ինչ-որ բանի հասել էին: Իհարկե, դուք կասեք՝ «ի՞նչ մեծ բան էին խորհրդային ԲՈՀ-ի կողմից տրվող գիտական աստիճանները»: Գուցե մի բան չէին: Բայց, համաձայնեք, առնվազն 3 տարի ինչ-որ մի թեմայի վրա աշխատելը դաստիարակում է մտքի որոշակի կարգապահություն, համակարգված մտածողություն, գոնե այդ ընթացքում որէ նոր բան իմանալու անհրաժեշտություն: Վերջին հանգամանքը, կարծում եմ, շատ կարոր է. լուսահոգի Էդուարդ Եգորյանը մասնագիտությամբ ֆիզիկոս էր, բայց իր վրա այնքան էր աշխատել, որ դարձել էր պետական իրավունքի մեր լավագույն մասնագետներից մեկը:
Իշխանության եկած այսօրվա երիտասարդների՝ պատգամավորների, նախարարների մեծ մասին ես հավանում եմ, նրանցից շատերն ինձ համար ավելի համակրելի են, քան 1988-ի հեղափոխականները: Բայց նախ՝ այդ երիտասարդները մեծացել են կրթության բոլորովին այլ, իմ կարծիքով՝ ավելի ցածր որակի պայմաններում: Երկրորդ՝ միայն փողոցներ փակելը ինչ-որ մեկին մերժելը հերիք էր, պարզվում է, հեղափոխություն անելու, բայց դա խիստ անբավարար է՝ պետության ղեկը ստանձնելու համար:
Եվ վերջապես՝ անգամ նախագահական կամ կիսանախագահական համակարգերի դեպքում արդարացված չէ ամբողջ պատասխանատվությունը դնել առաջին դեմքի վրա, իսկ մենք հիմա, կարծես թե, խորհրդարանական հանրապետություն ենք: Այնպես որ ինձ հասկանալի չէ այն տրամաբանությունը, թե՝ «թող Փաշինյանը վիճելի որոշումների դեպքում ամբողջ թուքումուրն ուտի, իսկ մենք զբաղվենք մեր «լայքերով», «սրտիկներով»:
Իշխանությանն, իմ կարծիքով, առաջին հերթին անհրաժեշտ է երկու բան.
1/ դրսորվել որպես իշխանություն, ոչ թե՝ որպես «նախկինների» ընդդիմություն,
2/ ինչպես ավելի քան մեկ դար առաջ խորհուրդ էր տալիս իշխանության եկած ամենահայտնի հեղափոխականը՝ սովորել, սովորել, սովորել»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1649 դիտում
10:50 30-04-2015
Որոշեցինք հետևել տիկին Հակոբյանի խորհրդին և տեսնել, թե նրա կոչն ինչպե՞ս է ազդել սփյուռքահայերի վրա. 168 Ժամ
1984 դիտում
11:26 26-12-2018
Ասում ենք՝ «Ռուսաստան», հասկանում ենք՝ «Գազպրոմ», համարյա Լենինի և կուսակցության նման․ «Առավոտ»
1380 դիտում
22:08 08-02-2014
Ուկրաինայում «գլխատել են» Լենինի ևս մեկ արձան
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»