4033 դիտում
22:24 21-10-2019
Արսեն Բաբայանի ձերբակալումը ծայրահեղ ապօրինի է. Գոհար Մելոյան
Հայաստանի Հանրապետությունում որեւէ անձ չի կարող ազատությունից զրկվել, այդ թվում՝ ձերբակալվել կամ կալանավորել, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 21-ը համաձայն՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/21/1138481/]ձերբակալությանը[/url]։
«Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի /պաշտոնեական կեղծիք/ 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
Հայաստանի Հանրապետությունում որեւէ անձ չի կարող ազատությունից զրկվել, այդ թվում՝ ձերբակալվել կամ կալանավորել, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 21-ը համաձայն՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի, ինչը չի կարող հայտնի չլինել ՀՀ իրավապահ մարմիններին։
Հետեւաբար՝ այս պահին Արսեն Բաբայանը ապօրինի զրկված է ազատությունից։ Ձերբակալումը ծայրահեղ ապօրինի է եւ հետապնդում է ոչ իրավաչափ նպատակներ։
Դիմում եմ բոլոր իրավապաշտպաններին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին աջակցել Արսեն Բաբայանի իրավունքների պաշտպանությանը»,-նշել է նա։
Նմանատիպ նյութեր
2281 դիտում
22:10 30-11-2019
Գոհար Մելոյան. Ընտանիքում բռնության կանխարգելման» օրենքի նախագիծը հակասում է Սահմանադրությանը
5448 դիտում
18:10 09-01-2020
Նորայր Փանոսյանի մոտ բացակայում են իրեն վերագրվող հանցակազմի հատկանիշները. Գոհար Մելոյան
Այս բաժնից
1075 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
649 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
937 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը