2003 դիտում
10:36 22-10-2019
Վարչապետը մասնակցում է «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» գագաթնաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին մասնակցում է «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» գագաթնաժողովին։
Գագաթնաժողովին մասնակցում են նաեւ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 20-23-ը եւ կներառեն անտառների պահպանման եւ վերականգնման վերաբերյալ գլոբալ ջանքերի եւ միջոցների քննարկումներ։ Կներկայացվեն անտառների պաշտպանության, դրանց վերականգնման ծրագրեր, տեղի կունենա փորձի փոխանակում։
Գագաթնաժողովի նպատակն է մինչեւ 2050 թվականը կրկնապատկել Հայաստանի անտառային զանգվածների մակերեսը։
Գագաթնաժողովում ելույթ կունենա Քենիայի Նոբելյան մրցանակակիր, «Կանաչ գոտի» շարժման ներկայացուցիչը, ինչպես նաեւ օտարերկրյա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Գագաթնաժողովի շրջանակում կկազմակերպվենն էքսկուրսիաներ։
Նմանատիպ նյութեր
1261 դիտում
14:45 29-03-2023
Փաշինյանը մասնակցում է Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» 2-րդ գագաթնաժողովին․ ՈւՂԻՂ
1517 դիտում
18:32 06-10-2022
Վարչապետը մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Այս բաժնից
469 դիտում
10:45 18-01-2025
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի խահվող գերիների համար
544 դիտում
10:41 18-01-2025
Հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը․ Նիկոլ Փաշինյան