211652_close_icon
views-count1606 դիտում article-date 17:07 23-10-2019

ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարների խորհրդին կից գիտական խորհրդատվական խորհրդի հերթական նիստը Մոսկվայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդին կից գիտական խորհրդատվական խորհրդի հերթական նիստը: Բացման խոսքով հանդես եկավ Գիտական խորհրդատվական խորհրդի նախագահ Վալերի Կոժոկարը։ Նա նշեց, որ հանցավոր արարքների նոր մեթոդների և ձևերի ի հայտ գալը ժամանակակից աշխարհում որակապես վերափոխում է հանցավոր միջավայրը: Այս փոփոխությունների պայմաններում ներքին գործերի մարմինները ավելի հաճախ են սկսել իրենց աշխատանքի մեջ առնչվել կազմակերպված հանցավորության աճող դիմադրության հետ, որը դրսևորվում է տարբեր ձևերով: Քննարկվեց համագործակցության արդյունավետությունը ԱՊՀ անդամ պետությունների միջև՝ միջազգային ահաբեկչության, անդրազգային հանցավորության, մարդկանց առևտրի, զենք-զինամթերքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ոլորտում: Ըստ բանախոսների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների պես նոր սպառնալիքի ի հայտ գալը պահանջում է ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ մարմինների հատուկ ուշադրությունը: Ինտերնետ համաշխարհային ցանցի միջոցով կատարվում են խարդախություններ բանկային ոլորտում, հանցավոր նպատակներով օգտագործվում է կրիպտոտարադրամը, իրականացվում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, զենքի տարածում, անչափահասների ներգրավում ծայրահեղական և ահաբեկչական ուղղվածություն ունեցող դեստրուկտիվ խմբերում, որոնք էլ նրանց ինքնասպանության են հասցնում: Այս առումով առանձնահատուկ կարևորվեց հանցավորության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ մարմինների համատեղ գործողությունների իրականացումը, նաև՝ այդ աշխատանքների արտացոլումը գիտական գրականության մեջ: Նիստի ավարտին ՌԴ ՆԳ նախարարի որոշմամբ գիտական խորհրդատվական խորհրդի անդամները պարգևատրվեցին հուշանվերներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր