1823 դիտում
18:15 23-10-2019
ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրգործով և իր հանդեպ սպառնալիքներով
Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը իր պաշտոնական թվիտերյան էջում քիչ առաջ անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Ոչ պաշտոնական թագմանությունը ներկայացնում եմ ստորև:
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով:
Հայաստանում սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն:
Հայաստանի գործող իշխանությունները պետք հավատարիմ մնան Սահմանադրությանը, երախշավորեն իշխանությունների հակակշռման, փոխզսպման և տարանջատման սկզբունքները:
ԵԺԿ-ն հորդորում է Եվրոպական և այլ միջազգային կառույցներին համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացումներ, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում»։
Հիշեցնեմ, որ ԵԺԿ-ն եվրոպական ամենախոշոր եւ ազդեցիկ քաղաքական ընտանիքն է։
Արմեն Աշոտյանի [url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10219540327676943]ֆեյսբուքյան էջ[/url]
Նմանատիպ նյութեր
8187 դիտում
21:33 17-10-2019
Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար․ Արփինե Հովհաննիսյան
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»