10040 դիտում
10:38 24-10-2019
Հավանաբար՝ մի քանի հազար դրամ թոշակ ստացող հպարտ քաղաքացին իրեն ճիշտ չի հասկանա․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Մի կողմ թողնենք այն, որ վարչապետը գաղտնի բարձրացրել է մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, նույնիսկ, եթե դա արել է շրջանցելով օրենքը: Դրան, անշուշտ, որոշակի բացատրություն տրվեց, կարևոր չէ այն համոզի՞չ էր, թե՞ ոչ: Իսկ ի՞նչ ասեն այն բազմահազար պետական աշխատողները, որոնց աշխատավարձերը չեն բարձրացել կամ բարձրացել են հազիվ մի քանի հազար դրամով:
Այնպես չէ, որ նախարարներն ու փոխնախարարները, նաև աշխատակազմերի ղեկավարներն ու մարզպետներն ուզում են մարդավայել ապրել, իսկ մյուսները՝ ոչ: Թե՞ նախարարների ու փոխնախարարների, աշխատակազմերի ղեկավարների ու մարզպետների աշխատավարձերը ցածր են, չեն բավարարում մարդավայել ապրելու ու ժողովրդին անմնացորդ ծառայելու համար, իսկ մյուսները նման խնդիր չունեն:
Իհարկե, ունեն: Բայց դա այլևս կարևոր չէ, վարչապետին հավանաբար ավելի շատ հետաքրքրում է կառավարության, այսպես ասած, քաղաքական էլիտան, որի աշխատավարձը նա որոշել է կրկնապատկել, այն էլ՝ հասարակության աչքից հեռու: Ու դա արել է մի մարդ, ով ժամանակին չափազանց բուռն էր արձագանքում պետական համակարգում աշխատավարձերը բարձրացնելու նախկինների հրապարակային նախաձեռնությանը:
«Քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել իր աշխատավարձը: Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աղքատության, արտագաղթի և հուսահատության ֆոնին: Սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ: Ես սա ասում եմ հատուկ, բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կամ կփորձեն իմ դիրքորոշումը որակել՝ որպես պոպուլիստական»,- այս հայտարարությունն Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արել է 2013թ.՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ:
Հայտարարությունից հետո Հայաստանում շատ բան չի փոխվել: Այնպես չէ, որ այլևս աղքատությունը վերացել է, մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, կամ արտագաղթ չկա:
Չնայած այդ ամենին, դա չի խանգարել, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը կտրուկ բարձրացնի կառավարության քաղաքական էլիտայի աշխատավարձը, այն էլ փակ դռների հետևում: Հիմա սա ցինի՞զմ է, թե՞ ոչ:
Որ պետական կառավարման համակարգում աշխատավարձերը ցածր են, նորություն չէ: Բայց դա միայն բարձրաստիճան պաշտոնյաներին չէ, որ վերաբերում է: Այդպես է ամբողջ համակարգում, ու դա լավ օրից չի գալիս: Չնայած դրան, մինչև հիմա որևէ մեկը չէր մտածել նման բան անել: Բայց ժողովրդի վարչապետը ոչ միայն մտածել ու արել է, այլև ժողովրդից գաղտնի է պահել:
Ու գիտե՞ք՝ ինչու է այդպես վարվել, որովհետև հավանաբար հասկացել է, որ վատ բան է անում, որ մի քանի հազար դրամ աշխատավարձ կամ թոշակ ստացող հպարտ քաղաքացին իրեն ճիշտ չի հասկանա: Թերևս ճիշտ էլ կանի: Չէ՞ որ այսօր 700-800 հազար դրամ աշխատավարձ ստացող նախարարն ավելի կարիքավոր չէ, քան 40 հազար դրամ ստացող կենսաթոշակառուն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
25793 դիտում
14:29 24-11-2018
350 հազար մարդու աշխատավարձ և 85 հազար մարդու թոշակ կբարձրանա. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»