2107 դիտում
14:52 24-10-2019
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
[url=https://news.am/arm/news/540654.html?fbclid=IwAR2tDDu9W5LESK7jGEQXak0hpkP6tKVGFauQcnZRrV4sA2S3tY_hXStpL6I]News.am-[/url]ը գրում է. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։
Դատարանը միաժամանակ ոչ իրավաչափ ճանաչեց Բաբայանին ձերբակալելու որոշումը։ Հիշեցնենք` Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Հաջորդ օրը ՀՔԾ–ն Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք կատարելը) մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք:
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/540654.html?fbclid=IwAR2tDDu9W5LESK7jGEQXak0hpkP6tKVGFauQcnZRrV4sA2S3tY_hXStpL6I]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1774 դիտում
12:56 01-10-2019
Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը. Armtimes.com
24551 դիտում
20:36 15-01-2020
Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց. դատարանը հրապարակեց որոշումը. news.am
8675 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
931 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
955 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»