1771 դիտում
12:56 01-10-2019
Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը. Armtimes.com
[url=https://armtimes.com/hy/article/170611?fbclid=IwAR03NmET9t_3mtRpCOK-6I7zqOfgCWp2BLbEBUJvrLa6fQnltIcAwk5ei0g]Armtimes.com[/url]-ը գրում է.
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նորայր Փանոսյանը քիչ առաջ կալանավորվեց:
Որոշումը հրապարակեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Նշենք, որ Փանոսյանը ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի սանիկն է:
Երկու օր առաջ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ կատարված նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Փանոսյանը, 2011-2014 թթ.-ին նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ, շահադիտական նպատակներով, ինչպես նաև անձնական այլ շահագրգռությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013 թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, իսկ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 հասցեի տարածքում գործող նոտարին՝ տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին անուղղակի տեղեկացնելով, զրկել են վերջիններիս «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ որպես նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցել իրենց միջոցներով վերանորոգված և իրենց կողմից զբաղեցված՝ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի թիվ 604-Ն որոշմամբ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքների նկատմամբ՝ նպատակ ունենալով ինքնուրույն ձեռք բերել այդ անշարժ գույքերը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության, Երևան համայնքի, ինչպես նաև նշված նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/170611?fbclid=IwAR03NmET9t_3mtRpCOK-6I7zqOfgCWp2BLbEBUJvrLa6fQnltIcAwk5ei0g]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2108 դիտում
11:50 09-01-2020
Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կրկին կալանավորվել է
2189 դիտում
17:47 06-11-2019
Դատարանը կալանավորումից ազատ է արձակել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին
2104 դիտում
14:52 24-10-2019
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Այս բաժնից
856 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»