211652_close_icon
views-count18286 դիտում article-date 16:19 24-10-2019

Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են 36-ամյա վարորդի Nissan-ն ու 57-ամյա վարորդի Opel-ը. հայր և որդի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Տավուշի մարզի Զորական գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 30-ամյա Մուշեղ Հայրապետյանի վարած Nissan մակնիշի 018 VP 18 համարանիշնի և Երևան քաղաքի բնակիչ, 57-ամյա Պետիկ Պետրոսյանի վարած Opel մակնիշի 35 PD 552 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Պ. Պետրոսյանը, նրա ուղևոր, 25-ամյա Գագիկ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի տեսուչ Հ. Ապրիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի հատուկ պահպանվող տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդն ու ուղևորը հայր և որդի են, իսկ Nissan-ի վարորդը աշխատում է ճանապարհաշինարարական «Կապավոր» ՍՊԸ-ում՝որպես աշղեկ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր