211652_close_icon
views-count81646 դիտում article-date 10:45 01-05-2018

Կոտայքի մարզում 39-ամյա վարորդը խմած վիճակում Opel-ով մխրճվել է КамАЗ-ի մեջ. նա և հայր ու որդի ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։30-ի սահաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչ՝ 60-ամյա Ռազմիկ Ղուկասյանի վարած КамАЗ մակնիշի 57 ԼՕ 591 համարանիշի և Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 39-ամյա Արայիկ Ավետիսյանի վարած Opel Astra մակնիշի 34 ԼM 808 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Ավետիսյանն ու նրա ուղևորներ՝ Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչներ, 63-ամյա Արամայիս Աբազյանն ու 28-ամյա Մերուժան Աբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։ Նրանց ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր հետո հոսանքազրկել են Opel-ը և փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ա. Պետրոսյանն ու Հ. Գալստյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութերեն նախապատրաստվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ KамАЗ-ի վարորդը եղել է սթափ, իսկ Opel-ի վարորդը՝ ոչ սթափ (խմած) վիճակում։ Նա եղել է խմածության ամենաբարձր աստիճանի։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Ա. և Մ. Աբազյանները հայր ու որդի են և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս բախվել է КамАЗ-ի հետնամասին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր