1351 դիտում
21:35 24-10-2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ։
Շնորհավորելով Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ մարտահրավերներին դիմակայելու եւ լուծումներ փնտրելու ճանապարհին Հայաստանը շարունակելու է ապավինել Եվրոպայի խորհրդի աջակցությանը։ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարվա մարտ ամսին Երեւանում կայացած իրենց հանդիպումից ի վեր Հայաստանը մի շարք հաստատակամ քայլեր է կատարել դատաիրավական բարեփոխումների օրակարգի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ազգային ժողովի նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանի խորհրդարանն այժմ ձեռնամուխ է եղել Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխմանը։
Լիլիան Մորի Պասքիեն, ողջունելով Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունն իրենց միջազգային պատավորությունների կատարման ճանապարհին, իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին։ Լիլիան Մորի Պասքիեի խնրանքով Արարատ Միրզոյանը նաեւ անդրադարձել է Հայաստանի կողմից կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը կանխելուն ուղղված գործընթացին։
Նմանատիպ նյութեր
2939 դիտում
13:27 11-04-2019
ՀՀ վարչապետը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ
1371 դիտում
22:41 27-03-2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ
1465 դիտում
16:43 27-03-2019
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Այս բաժնից
1588 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին