211652_close_icon
views-count1426 դիտում article-date 23:11 25-10-2019

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց «Փորձի փոխանակման միջոցով մուտքի արտոնագրերի արդյունավետ ազատականացման խթանումը Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում» համաժողովին

Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացավ «Փորձի փոխանակման միջոցով մուտքի արտոնագրերի արդյունավետ ազատականացման խթանումը Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում» խորագիրը կրող համաժողովը, որը կազմակերպվել էր ԵՄ աջակցությամբ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից՝ Քաղաքականության վրացական ինստիտուտի ու Եվրոպական քաղաքականության և բարեփոխումների ինստիտուտի հետ համատեղ։ Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը։ Ավետ Ադոնցն իր ելույթում նշեց, որ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի վերաբերյալ ՀՀ և ԵՄ երկուստեք հանձնառությունն ամրագրված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում։ Երկխոսության մեկնարկի համար նախապայման հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերը Հայաստանի կողմից կիրարկվում են բավականին արդյունավետ կերպով։ Ավետ Ադոնցը շեշտեց նաև ՄԱԱԵ-ի մեկնարկի հարցում ԵՄ համապատասխան կառույցների, հատկապես՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցության կարևորությունը։

Նմանատիպ նյութեր