1496 դիտում
18:31 26-10-2019
Գայանե Աբրահամյան. Մեր արտաքին քաղաքականության ելակետը բացառապես մեր շահերն են
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արտաքին գործերի նախարար Զոհաբ Մնացականյանի BBC #HARDTalk հարցազրույցի շուրջ ստեղծված նախկինների հիստերիան գուցե օրինաչափ է, քանի որ դատողությունների հիմնական շարժիչ ուժը ոչ թե բանականությունն է, այլ անհատակ զայրույթից, պարտվածի անծայր հուսահատությունից ու ռեվանշիստի անհաղթահարելի չարությունից բխող զգացական պոռթկումները...
Իհարկե, ձեր համար տանելի չէ, երբ խոսվում է Հայաստանում ժողովրդավարական ռեֆորմներից, խոսվում է ինքնիշխանության ու լեգիտիմության ամուր դիրքերից, երբ հստակ ասվում է, որ մեր արտաքին քաղաքականության ելակետը բացառապես մեր շահերն են.
«Մենք չենք մնում Մոսկվայի կողքին, մենք չենք մնում Բրյուսելի կողքին, մենք չենք մնում Վաշինգտոնի կամ մեկ ուրիշի կողքին: Մենք միայն Երևանում ենք, մենք աշխատում ենք միայն Հայաստանի շահերի համար, և դա պահանջում է շատ բարդ աշխատանք, սակայն այս ամենն անվտանգության համար է, Հայաստանի շահերի համար է: Մենք առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերով: Մենք բացարձակապես մերժում ենք, չենք ընդունում երկբևեռ աշխարհը՝ այս կամ այն ձևով: Մենք նաև չենք ընդունում հետևյալը. մի՛ դատեք մեր ժողովրդավարությունը մեր աշխարհաքաղաքական որոշումներով, քանի որ մեր աշխարհաքաղաքական որոշումները շատ համալիր են, դրանք, գիտեք, շատ ամբողջական են, և ունենք մեր գործընկերների լիարժեք ըմբռնումը՝ լինի դա Ռուսաստանը, Եվրամիությունը կամ ԱՄՆ: Մեզ դա հաջողվում է»:
Երկար կարող եմ գրել ու առանձնացնել բազմաթիվ կարևոր դրույթներ,հարցազրուցային այդ բարդ, չափազանց լարված ու աշխարհում, թերեւս ամենադժվար ձեւաչափի ընթացքում տրված դիպուկ պատասխանների մասին, բայց քանի որ հիստերիան հիմնականում ղարաբաղյան հարցի շուրջ է, ոմանց ուզում եմ հիշեցնել իրենց առաջնորդ, հոգեհոր հարցազրույցը.
Համեմատության մեջ ճշմարտությունն առավել տեսանելի է.
- Սերժ Սարգսյան, 2016 թ. նոյեմբերի 17, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հարցազրույց. (հանգիստ մթնոլորտ, նախապես պայմանավորված հարցեր, նախագահական նստավայր, մոնտաժի հնարավորություն):
2011-ին Կազանում «հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում»:
- Զոհրաբ Մնացականյան, Hard Talk (համաշխարհային ճանաչում ունեցող ամենաբարդ քաղաքական հարցազրուցային հաղորդում)
«Գիտեք, 90-ականների սկզբին մի իրավիճակ էր ստեղծվել, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչության 40%-ը բնաջնջված էր, Լեռնային Ղարաբաղի տարածքի 40%-ը զավթված, և այդ ժամանակ եղել են չարաշահումներ, եղել են ամենազարհուրելի բռնություններ: Մենք ունեինք իրավիճակ, թույլ տվեք վերջացնեմ, երբ Ադրբեջանի կառավարությունը գնաց ավելի հեռու՝ հերոսացնելով հային սպանողի: Ոչ վաղ անցյալում ստեղծվեց մի իրավիճակ, երբ 2016թ-ի ապրիլին Ադրբեջանը կրկին փորձեց ագրեսիա իրականացնել Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը միայն ավելի է ուժեղացնում մեր անվտանգության զգացումը ներկայումս: Անդրադառնալով ձեր կոնկրետ հարցին ՝ այո, ես ընդունում եմ, որ մենք պետք է բոլորս միասին առաջ շարժվենք: Բոլորս: Սակայն յուրաքանչյուր կողմ պետք է կառուցողական կերպով ներգրավված լինի: Հենց սա ի նկատի ուներ վարչապետը «բոլորի համար ընդունելի լուծում» ասելով: Մենք ուղերձի ենք սպասում Ադրբեջանից, որը կփոխադարձի մեզ, որպեսզի այդ ոգով հիմք ստեղծվի առաջ շարժվելու համար»:
«Դուք մի փոքր խեղաթյուրում եք պատմությունը: Հայաստանը, հայերը, Հայաստան պետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը: Այն, ինչ մենք ունենք, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովում է»:
Նմանատիպ նյութեր
963 դիտում
16:56 05-10-2021
Այսօր Հայաստանը ընդգրկուն բարեփոխումների նոր փուլում է, որտեղ ելակետը մրցունակ գիտելիքն է. Պապիկյան
Այս բաժնից
706 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
820 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
883 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր