211652_close_icon
views-count3713 դիտում article-date 12:16 27-10-2019

Լսել էլ չեմ ուզում Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման մասին. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօօր՝ հոկտեմբերի 27-ին, հարգանքի տուրք է մատուցել Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Լրագրողների դիտարկմանը, թե գործը չի բացահայտվել, նախարարը պատասխանեց. «Մարդիկ դատապարտված են, հիմա նստած, դատապարտված անձինք կան, ո՞նց թե գործը չի բացվել: Ինչքանով որ դատաքննությունն ավարտվել է, համարում եմ ավարտված, մնացած խնդիրների վերաբերյալ խոսել չեմ կարող: Եթե ժամանակի ընթացքում նոր վկայափաստեր հայտնվեն, գուցե փոփոխություն կատարվի»: Հավլեց, որ եթե կան անձինք, ովքեր ուղղորդել են տեղի ունեցածը և պատասխանատվության չեն ենթարկվել, դա այլ հարց է: Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատվելու հնարավորության մասին հարցին Դ. Տոնոյանը պատասխանեց. «Ես լսել չեմ ուզում դրա մասին»։

Նմանատիպ նյութեր